Ինչ սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ Հայաստանում. Աշոտ Ղուլյան
«Կարծես կրկնվում է Արցախի սցենարը։ Այն, ինչ որպես սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ մայր հայրենիքում»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նա ընդգեց, որ շարունակվում է նույն գիծը, որոհետև նույն իշխանություններն են այդ գծի հետևում և այդ իշխանությունների գիծը որևէ հիմնավորում, մասնագիտական բացատրություն չունի։
«Չգիտեմ, ով է որոշում, որ կաբինետում, քանի հոգով, բայց դա հրամացվում է որպես հանրության համար ընդունելի կարծիք»,- ասաց Ա.Ղուլյանը։
Նա նշեց, որ այս ամենը կանխելու ճանապարահ կա, բայց անհրաժեշտ է քաղաքական կամք, որպեսզի և գործող իշխանությունները, և Հայաստանում քաղաքական շրջանակները կարողանան ազդել որոշում ընդունելու վրա։
«Կյանքը ցույց է տվել, որ հերթով զիջելու քաղաքականությունը կանգառ չունի։ Այստեղ ամեն ինչ շարունակվում է նույն ձևով։
Մարդիկ, ովքեր որոշում պետք է ընդունեն, այն գլխից հակված են, որ ամեն ինչ կարելի է անել, միայն թե որևէ բան չփոխվի մեր իշխանության մեջ»,- ասաց Ա. Ղուլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ վրա ճնշումը բազմաշերտ է. Ավետ Ադոնց
- Պատերազմին դիվանագիտական, քաղաքական միջոցներով այլընտրանք կա. Արա Այվազյան. Ուղիղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան