Մեզ վրա ճնշումը բազմաշերտ է. Ավետ Ադոնց
«Մթնոլորտը ճնշող է։ Ճնշումն ակնհայտ է։ Ճնշումը բազմաշերտ է»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը։
Նա նշեց, որ ներքին ճնշում կա հասարակության վրա, որ եթե այսպես չլինի, կլինի պատերազմ, ճնշում կա մեր թշամու կողմից մոտավորապես նույն ֆորմուլայով և ճնշում կա նաև միջազգային հանրության կողմից։
Ա.Ադոնցն ընդգծեց, որ միակողմանի զիջումներըն ընդունելի են։
«Տավուշի հարցը չի վերաբերում միայն Տավուշին, սա վերաբերում է ողջ Հայաստանին»,- ասաց Ադոնցը։
Մանրամասն՝ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիրների ասուլիսի ուղիղ հեռարձակմամբ։