Մեր անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են և ապագա ագրեսիվ գործողությունների ճանապարհ բացում. Արա Այվազյան
«Ուրբաթ օրը, երբ հայտարարվեց երկու հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ արձանագրությունը, այն ներկայացվեց հանրությանը որպես դիվանագիտական հաջողություն, սակայն, վստահ չեմ, որ հենց այդպես ներկայացրած մարդիկ կարծում են՝ դա դիվանագիտական հաջողություն է»,-«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Ըստ նրա, մասնագիտական շրջանակների, հանրության մոտ տագնապի զգացողությունը շատ ավելի խորացավ։
«Մեզ ուզում են ասել, որ եթե լինի սահմանազատված ու սահմանագծված սահման, ապա լրացուցիչ խթան կհանդիսանա տարածաշրջանի կամ այդ հատվածի կայունության ու անվտանգության համար։ Այդքան էլ համոզված չեմ։ Բավական երկրներ կան, որոնք սահմանները ոչ սահմանազատել են, ոչ սահմանագծել։ Օրինակ, Հայաստան- Վրաստան, բայց երբեք այդ խնդիրը չի ներկայացվել որպես մեր կամ Վրաստանի ազգային անվտանգության սպառնալիք։
Շատ երկրներ կան, որ այդ հարցը վերջնական հանգրվանի չեն հասցրել։
Երրորդ, որը խոստովանել է նաև կառավարության ներկայացուցիչը, որ եթե չգնանք սահմանագծման, սահմանազատման, այլընտրանքը պատերազմն է։ Այսինքն, այս գործընթացը տեղի է ունենում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ներքո, ինչն արդեն իսկ նշանակում է, որ այս ամբողջ գործընթացը հակասում է միջազգային իրավունքին»,- ասաց ԱԳ նախկին նախարարը։
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումն ու ստորագրած արձանագրությունը ողջունել են միջազգային տարբեր դերակատարներ։
«Կարծում են՝ մենք շատ հասունացել ենք հատկապես 2020 թվականից հետո և այդ հայտարարությունները մեզ չեն կարող ոգևորել, համոզել, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ նույն միջազգային հանրությունը քար լռություն էր պահում 44-օրյա պատերազմի ժամանակ, դրան հաջորդող ագրեսիաների, ռազմական հանցագործությունների, Արցախի տևական շրջափակման ժամանակ և հայաթափման ընթացքում»,- ասաց Այվազյանը։
Նա ընդգծեց, որ միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմանը չեն ապահովելու ոչ անվտանգություն, ոչ կայունություն. «Մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են և ապագա ագրեսիվ գործողությունների համար ճանապարհ են բացում»։
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Գագիկ Ղալաչյանն ասաց, որ փաստաթուղթը, որը հարկադրանքի տակ է ստորագրված, առ ոչինչ կարելի է համարել, օրինական չի կարելի համար։
«Սա միջազգային իրավունքի հիմքերին համապատասխանող դրույթ է։ Այստեղ խոսում ենք ոչ թե նրա մասին, որ փաստը կատարված է, այևս ոչինչ փոխել հնարավոր չէ։ Հնարավոր է չեղարկել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի որոշմամբ՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել
- Ինչ սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ Հայաստանում. Աշոտ Ղուլյան
- Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է. ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ
- Մեզ վրա ճնշումը բազմաշերտ է. Ավետ Ադոնց
- Պատերազմին դիվանագիտական, քաղաքական միջոցներով այլընտրանք կա. Արա Այվազյան. Ուղիղ
- Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը. Շառլ Միշել
- ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
- Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
- Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
- Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
- Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
- Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
- Սա նշանակում է՝ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան
- Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
- Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան