Ուզում եմ հուսալ՝ այսօր կունենանք լավ որոշում, որի համաձայն Վազգեն Սաղաթելյանն առնվազն դուրս կգա ՔԿՀ-ից. Բաբայան
«Այսօր անհրաժեշտություն կա Եվրամիությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ակնկալելով իրենց գործուն միջամտությունը, որովհետև ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունները լսում են միայն եվրոպակա կառույցերին»,- Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ «Լռության մեկ ամիս» խորագրով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ իրենք ուզում են հիշեցնել ԵՄ-ին հենց ԵՄ կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ կապված քաղաքական հալածանքների, հետապնդումների հետ, իսկ այսօր լուռ են Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ։
Ա. Բաբայանը հույս հայտնեց, որ ԵՄ աչալուրջ կլինի իրենց համոզմունքներին, սկզբունքներին. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես վերջին շրջանում Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում, ինչը տեղավորվում է եվրոպական բազմաթիվ կառույցների բազմաթիվ բանաձևերում։
Ուստի ակնկալում ենք Եվրամիությունը վերջապես կբացի աչքերը, եթե, իհարկե փակ էին, խորը կասկածում եմ, որ փակ էին այդ աչքերը, բայց հույս ունեմ, որ ԵՄ-ն անհրաժեշտ գործողություններ կիրականացնի, որոնք կանեին մնացած դեպքերում, եթե, օրինակ, լիներ նախկինում նման բան»։
Նա նշեց, որ ԵՄ լռությունն այսօր ավելացնում է Հայաստանում քաղաքական բանտարկյալների թիվը, ինչն անընդունելի է, հակասում է եվրոպական բոլոր ստանադարտներին, սկզբունքներին։
Արսեն Բաբայանը հանրային գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանն է։
Այսօր հրապարակվելու են Վազգեն Սաղաթելյանի՝ կալանքի բողորքակման վերաբերյալ որոշումը։
Ա.Բաբայանն ասաց. «Ես որպես պաշտպան միշտ արդարադատություն, արդարություն եմ ակնկալում։ Ցավոք, դրա հույսը քիչ է, քանի որ մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում հատկապես քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց հետո։ Ուզում եմ հույս ունենալ, որ երեկոյան 5-6-ի կողմերը կունենանք լավ որոշում, որի համաձայն առնվազն Վազգենը դուրս կգա քրեակատարողական հիմնարկից»։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին, նույն օրը՝ կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատությունից զրկելու քաղաքական մոտիվացիան չի հերքվում անգամ իշխանությունների կողմից.ՊԶԿ
- EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
- «Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Ռ. Իշխանյան. Սամսոնյանն ու Սաղաթելյանը խղճի բանտարկյալներ են, անհապաղ պետք է ազատ արձակվեն
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Նարեկ Սամսոնյան. Մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից
- Իրավապաշտպան ՀԿ. Սամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին
- Անհամաչափ ուժի կիրառման առնչությամբ եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նաշանակում է կասկած ենք տեսել. Մանասյանը՝ Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանավորման մասին
- Ապրիլի 1-ի առթիվ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
- Վազգեն Սաղաթելյան. Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին
- Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
- «Շտապում եմ քեզ հիասթափեցնել». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան