Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում. Բագրատ Սրբազան
«Մեզ ասում են գործակալ, չգիտեմ էլ ինչ։ Ինչ ուզում են՝ ասում են։ Վստահ եմ, որ պարոն Սուրեն Պետրոսյանին էլ են ասում, մյուս պայքարող տղերքին էլ են ասում, հոգևորականներին էլ, բոլորին էլ»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածը փակած քաղաքացիներին դիմեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին։
Նա հայտարարեց, որ սադրանքների չպետք է տրվել, որ իրենց պայքարը ճշմարտության համար է։
«Շատ հանգիստ եմ, առաջ կարող է ինձ լավ չգայի, բայց քանի որ մեր անելիքը ճշմարտության մասին է և իրենք ստի ու սատանայի, փողի ծառայողներ են, հանգիստ եմ տանում։ Էդ մարդիկ, որ սրանից-նրանցի փող են վերցնում և աջից ու ձախից ծառայում են, թե՛ մարմնով են ծառայում, թե՛ հոգով, մտքով են ծառայում, թե՛ ընտանիքներով և կենասգրությամբ են ծառայում՝ կարծում են, թե բոլոր մնացածներն իրենց նման են»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը և ուղղեց իր խոսքը, ասելով, որ իրականում իրեն մեղադրողներն այդպես չեն կարծում, բայց ուզում են, որ հայրենիքի համար պայքարողները նույնանան իրենց։
Սրբազանը նկատեց, որ պայքարողներից շատերին կփորձեն կաշառել, բայց չպետք է դրան ուշադրություն դարձնել։
Սրբազանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Պտղավան-Բագրատաշեն եռագիծ ճանապարահատված նույնպես ժողովուրդը փակել է։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանց. Կանայք չեն քնել ողջ գիշեր
- Տղա, մենք մեր հողն ենք ուզում.Կիրանցից Լենա տատիկ
- Բագրատ Սրբազանը միացել է ճանապարհը փակած բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան