Մոտ 200 հազար հայ երեխաներ ու երիտասարդ կանայք Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել են. ՀՑԹ տնօրեն
«Մեր գիտական աշխատանքներով այլևս որոշ շրջանից սկսած Թուրքիայի ժխտողականությանը հակադարձելու խնդիր չի դրվել, որովհետև Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված է Հայոց ցեղասպանությամբ զբաղվող բոլոր գիտնականների կողմից»,- ասուլիսում այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Նրա խոսքով, այն անձինք, որոնք ժխտողական թեզեր են առաջ քաշում, հոդվածներ տպում, հեղինակավոր ամսագրերում չեն տպագրվում, տպագրվում են միայն թուրքական ամսագրերում։
«Իսկ մեր՝ միջազգային կոնֆերանսներին մասնակցելու նպատակը մեր հետազոտությունները ներկայացնելն է, քանի որ ցեղասպանությունը բարդ, բազմաշերտ երևույթ է, մենք դեռևս կարողանում ենք ուսումնասիրել ու վերհանել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստեր, որոնք իրականում խորացնում են մեր գիտելիքը ցեղասպանության վերաբերյալ»,- ասաց Է. Գզոյանը։
Նա ընդգծեց, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ. «Ցեղասպանության կոնվենցիայի 5 կետերը, որոնք ցույց են տալիս, թե որ գործողությունները կարող են համարվել ցեղասպանություն, դրանցից միայն մեկն է խոսում հենց ուղղակի սպանությունների մասին։
Է.Գզոյանը տեղեկացրեց, որ իրենք տարվա ընթացքում անցկացրել են կոնֆերանս, որի ժամանակ նշվել է՝ ըստ գիտնականների հաշվարկների, մոտ 200 հազար հայ երեխաներ ու երիտասարդ կանայք Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել են. ոմանք կարողացել են հետ վերադառնալ իրենց հայկակականությանը, բայց շատերը ձուլվել են թուրքական կամ մուսուլմանական այլ հասարակությունների։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդ. Հայ ժողովուրդն ամենուր շարունակի համախումբ ջանքեր գործադրել հանուն Հայոց ցեղասպանության դատապարտման
- Վարդան Օսկանյանը մտահոգություն է հայտնել, որ Ցեղասպանության ճանաչման և հատուցման համար պայքարը կարող է թուլանալ
- Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
- Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
- 2-5 տարի ազատազրկում, տուգանք կամ հանրային աշխատանք. Նախշքարյանը հիշեցրել է ՔՕ՝ Ցեղասպանությունը հերքելու հոդվածը
- Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
- Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան