Մայր Աթոռ. ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու դեմ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։
Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի հորդորով Ոսկեպարում ծափողջույններ հղեցին Գրիգոր Խաչատուրովին
- Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը
- Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը միացել է ճանապարհը փակած բնակիչներին
- Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
- Բագրատ Սրբազան. Show must go on
- Ճի՛շտ ենք անում. Բագրատ Սրբազանը` հոգևորականների քաղաքականությամբ զբաղվելու մասին