Բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչը որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ն է արել. Նիկոլ Փաշինյան
«Շատ են ասում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասեց, այնպես ասեց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ում էս արեց, էն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչը որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ, գործողություններով կամ անգործությամբ և այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,-բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հայտարարել է. «Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից:
ՀՀ և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է գծվեն, այլ գետնի վրա պետք է վերարտադրվեն այն սահմանները, որ գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեցել են դե յուրե իրավական հիմք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան