Շիրակցիները փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը՝ ի աջակցության տավուշցիների
Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ, ի աջակցության տավուշցիների, որոշ ժամանակով փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը։
«Այս խնդիրը միայն տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է»,-ասաց ակցիայի մասնակից քաղաքացին։
Նա նշեց, որ սա միակ ակցիան չի լինելու, հիմա գնում ենք, բայց պարբերաբար լինելու է՝ ի աջակցություն տավուշցիերին՝ Շիրակից։
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը Yerkir.am-ին տեղեկացրել է, որ այսօր Շիրակի մարզի բնակիչները սահմանային Բավրա գյուղի միջպետական անցակետում փակել են ՀՀ-Վրաստան մայրուղին, որը Բագրատաշենի հետ միասին հանդիսանում է ՀՀ ելքի հիմնական ճանապարհներից մեկը:
«Այս պահին մոտ մեկ ժամ է, ինչ փակ է ճանապարհը: Ճանապարհը փակելով՝ Շիրակի մարզի բնակիչներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշում պայքարող իրենց հայրենակիցներին: Բնականաբար՝ խնդիրը միայն Տավուշի մարզին չի վերաբերում, այն համահայաստանյան, համահայկական է, և մենք բոլոր միջոցներով պետք է պայքարենք ի պաշտպանություն մեր երկրի սահմանների անձեռմխելիության», - ասել է Մհեր Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ տավուշցիները արդեն երեք օր է բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փակելով Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումները։ Նրանք իրենց գործողությունները սկսել են ապրիլի 19-ին ԱԳՆ հայտարարության հրապարակումից հետո, ըստ որի պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
Շատ փորձագետներ պնդում են՝ չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացները փակեցին Երևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների
- Այս իշխանությունը ցանկանում են մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը սահմանազատման հարցն արագ կարգավորել. Գասպարյան
- Փաշինյանի որոշմամբ՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ է ձևավորվել
- Մհեր Գրիգորյանը Տավուշի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կհանդիպի կառավարությունում
- Բագրատ Սրբազան. Կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը
- Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին
- Սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը. Շառլ Միշել
- Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
- «Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
- ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
- Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան