Սուրենյանց. Նիկոլն ու նրա պոպուլիզմը պետք է մերժվեն, բայց ոչ երբեք նոր պոպուլիզմի միջոցով
«Քաղաքական լուծումներն անհրաժեշտաբար պետք է բխեն ռեալիզմից, իրողություններից»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով, չի կարելի ժողովրդին «կերակրել» այն խոսույթով, որ օրվա իշխանությանը հեռացնելուց հետո, բոլոր խնդիրները լուծվելու են ինքնաբերաբար։
«Ավելին, կարծում եմ, որ ժողովորդի մոտ պետք է արմատավորել այն ճշմարտությունը, որ ներկա և ապագա Հայաստանը երբեք այլևս չի լինելու այն, ինչ կար մինչև 2018-ի իրադարձությունները և 2020-ի 44-օրյա պատերազմը:
Նիկոլն ու նրա պոպուլիզմը պետք է մերժվեն, բայց ոչ երբեք նոր պոպուլիզմի միջոցով: Դա կործանարար կլինի Հայաստանի համար»,-մանրամասնել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան