Ժողովրդավարությունը և լեգիտիմության կարևորությունը հաշվի առնելով՝ թուղթը պետք է մնա.Վահագն Հովակիմյան
«Բոլոր այն երկրները, որոնք անցել են բացառապես թվային քվեարկության, կամաց-կամաց հետ են վերադառնում թղթայինին։ Թվային քվեարկությունը մի հատ մեծ թերություն ունի, երբ, որ կա վիճարկում՝ հնարավոր չէ ապացուցել»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը։
Նրա ներկայացմամբ՝ երբ չկա թուղթը՝ քվեաթերթիկը և որևէ քաղաքական ուժ հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են, ապա եթե չկա թղթային հենքն, ապա՝ վերջ՝ այդ կասկածը մնում է չփարատված։
Հովակիմյանի խոսքով՝ բողոքի դեպքում ֆիզիկապես հնարավոր է թղթային տարբերակը վերահաշվարկել և կասկածները փարատել։
«Ժողովրդավարությունը և լեգիտիմության կարևորությունը հաշվի առնելով, թուղթը պետք է մնա»,-ասաց Վահագն Հովակիմյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ անդամները դիտարկել են Բելառուսի Հանրապետության ընտրությունները
- Ադրբեջանի ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ հայերը կարող են մասնակցել ընտրութուններին
- Ադրբեջանի ԿԸՀ-մ Ալիևին գրանցեց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա