![](https://panorama.am/news_images/998/2993114_1/capture.thumb.jpg)
Թվում է՝ կորցնում ենք մեր դաշնակիցներին կամ կորցնելու ճանապարհին ենք, բայց այդպիսի բան չկա. Վահագն Մելիքյան
«Բոլոր ուղղություններով կան այլընտրանքներ, մանավանդ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հետ կապված»,- այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր դիվանագետների ասուլիսում ասաց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:
«Առաջին հայացքից թվում է, որ կորցնում ենք մեր դաշնակիցներին կամ կորցնելու ճանապարհին ենք, այդպեսի բան չկա: Սուտը, կեղծիքն ու մանիպուլյացիան այնքան շատացել են դաշնակիցների հետ կապված։
Մենք ունենք առաջարկ դաշնակիցներին չկորցնելու և նրանց թիվն ավելացնելու համար, ինչպես նաև իրավիճակային դաշնակիցների հետ աշխատանք տանել: Մենք պետք է ցույց տանք, որ կան ճանապարհներ՝ նստելու ու խոսելու, բացատրություններ ստանալու ու տալու»,- նշեց նա։
Վ.Մելիքյանի խոսքով, մեր տարածաշրջանում, օրինակ, հարավային հարևան Իրանի մասով, շատ շեշտադրված աշխատանք պետք է տարվի:
«Պետք է տարվի շատ ակտիվ աշխատանք, մենք պետք է խոսենք միջազգային ներկայացուցիչների հետ ու ցույց տանք, որ այս ամենին կա այլընտրանք»,- նշեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են և ապագա ագրեսիվ գործողությունների ճանապարհ բացում. Արա Այվազյան
- Ինչ սխալ, բացթողում ունեցել ենք Արցախում, չի կարելի թույլ տալ Հայաստանում. Աշոտ Ղուլյան
- Մեզ վրա ճնշումը բազմաշերտ է. Ավետ Ադոնց
- Պատերազմին դիվանագիտական, քաղաքական միջոցներով այլընտրանք կա. Արա Այվազյան. Ուղիղ
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)