Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
Բաքուն համաձայնել է Ղազախստանի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղազախստանը մեզ դիմել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնեցինք դրան և պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան