Բագրատ Սրբազան. Գյուղապետերը պետք է դետալային ներկայացնեն՝ ինչ է եղել երեկվա հանդիպմանը
«Սպասում ենք, որ Բաղանիսի ու Ոսկեպարի ժողովուրդը հասնեն այստեղ, որ միասին լինենք։ Մեր գյուղապետերը պետք է գան, որ իրենցից լսենք երեկվա հանդիպման մասին փաստացի, որ խոսակցություններով չլինեն։ Դետալային իրենք պետք է պատմեն, թե ինչ է եղել»,-Կիրանցում դիմելով բողոքի դուրս եկած տավուշցիներին՝ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա խնդրեց մի կողմ թողնել հույզերն ու զգացմունքները։
«Մեր սիրտը ցավում է, բայց պետք է գործի միտքը։ Սա ճշմարտության և ստի պայքար է։ Մինչև հիմա սուտը հաղթում է, մենք պետք է միասին այնպես անենք, որ ճշմարտությունը հաղթի և վերջնական հաղթի։ Երկրի ղեկավարը սեփական ժողովրդին մատնել է տեռորի։ Ժողովուրդ ջան, Չի´ վերջացել ոչ մի բան, նոր է սկսվում. սա լինելու է մեր հաղթանակի սկիզբը »,-ասաց նա՝ խնդրելով, որևէ անձնական նախաձեռնություն չցուցաբերեն՝ մտածելով արդյունքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
- Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
- Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ