Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ գործին, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստ
Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է իր գործընկերներին՝ կոչ անելով չմիանալ «սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին»։
«Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ, ցեղասպան, անօրինական գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին: Ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու: Չանե՛ք ոչ մեկդ»,-գրել է Սոխակյանը։
Panorama.am-ը դիմեց Կարեն Սոխակյանին՝ պարզելու համար, թե ինչ մասնագիտական ռիսկեր է նա տեսնում սահմանազատման գործընթացում։
«Այսօր քարտեզի խնդիր է։ Իրականում այս քարտեզները, որ գծված են, երբ ասում են, թե Ալմա-Աթայի քարտեզների հիման վրա, այդ քարտեզները ճշգրտված քարտեզներ չեն։ Հանրամատչելի ձևով ասած՝ երկու սովխոզի նախագահ որոշել են, թե իրենց տարածքներն ինչքան են և հանդամասերով բաժանել են իրար մեջ։ Հետագայում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո այն դարձել է իբր պետական սահման։ Մինչ այդ սահմանը ճշգրտված չի եղել, ո՛չ ռելիեֆին է այն համապատասխանում, ո՛չ ճանապարհներին, ո՛չ էլ միջհամայնքային կապերին է համապատասխանում։ Այսինքը՝ թղթի վրա ուղղակի գիծ են քաշել Խորհրդային Միության ժամանակ և դրա վրա չափագրական ոչ մի աշխատանք չի տարվել՝ ո՛չ գիծը քաշելիս, ո՛չ էլ գիծը քաշելուց հետո։
Եթե մենք այդ անկապ քաշած գծերը բերենք տեղանքում տեղադրենք՝ կստացվի մի հիմար բան, որ մի տեղ այն գնում գետը հատում է, մյուս տեղում տան վրայով է անցնում, մյուսի հողամասի միջով է անցնում։ Սա աբսուրդ է, այդ ձևով չի կարելի, զուտ մասնագիտական ռառումով այն անտրամաբանական բան է։
Իսկ եթե նոր գծեր են ուզում քաշել, ապա նոր քարտեզ պետք է լինի, այդ դեպքում էլ այն չի համապատասխանի իրենց ասած Ալմա-Աթայի հռչակագրին։ Այստեղ խոշոր մանիպուլյացիա է գնում։ Իրականում, իմ կարծիքով, այստեղ ոչ քարտեզի խնդիր կա, ոչ էլ նրա տարեթվի, թե որ թվի քարտեզով անեն, այլ ընդամենը ցանկանում են Տավուշի մարզում առկա պաշտպանական բնագծերը, որոնց շնորհիվ մենք շատ ապահով ենք, ցանկանում են խախտեն և թուրքերին մի քանի ռազմավարական նշանակության բարձունքներ հանձնեն, որ հետագայում Տավուշի շրջանը ընկնի վտանգի տակ, մարդիկ չկարողանան այստեղ ապրեն, թողնեն հեռանան։
Գաղափարական իմաստով ես այս սահմանազատման գործընթացին դեմ եմ։ Իհարկե շատ մարդիկ իրավունք ունեն այլ կարծիք ունենալ, թե սա մեզ խաղաղություն կբերի և այլն։ Այսօր Տավուշում, կարծում եմ, որ ներդրված մարդիկ կան, որոնք ժողովրդին ցանկանում են տարբեր ուղղություններով տանեն և քաղաքական դիվիդենտներ շահեն։ Նման խնդիր եմ տեսնում, որն ինձ շատ մտահոգում է։ Մեր հանրությանը շատ են մանիպուլյացնում, հազար տեղից ներկայանում են, թե դեմ են այս պրոցեսին, բայց իրականում այնպիսի բաներ են անում, որ օգում են այս գործըթացին։ Սա 4 գյուղի հարց չէ, ոչ էլ իշխանության, այլ գոյության հարց է։ Ես ցանկանում եմ, որ ժողվուրդը չտրվի տարբեր մանիպուլյացիաներին։
Նաև լուրջ մասնագիտական խնդիրներ կան և համոզված եմ, որ մեր գեոդեզիական մասնագետները նման խնդիրներ լուծելու խնդիր չունեն, ուղղակի, քանի որ ես չեմ վստահում այս մեր գործող իշխանությանը և հնարավոր է նրանց դուդուկի տակ պարող գեոդեզիստներ լինել, իմ մտահոգությունից ելնելով, ես ցանկացած սթափության կոչ անել նրանց, չփորձեն այս իշխանությունների հետ համագործակցեն և այդ ապազգային գործընթացին մասնակից լինեն»,- ասաց Կարեն Սոխակյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա