Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»-ը։
Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Մարդիկ մի քանի օր է՝ այստեղ են գիշերում։
Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամուրջի հատվածն է, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Հիմա սահմանազատման գործընթացը Ոսկեպար-Բաղանիսի հատվածում է, և արդեն երկրորդ փուլով կսկսվի Կիրանցի հատվածում։
Բնակիչները պնդում են, որ այս տեսքով սահմանազատում իրականացնելը միակողմանի զիջում է։
Հարակից հրապարակումներ`
- Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
- «Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը