Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
«Մենք ականատես ենք լինում սարսափելի իրողության. Երբ ցեղասպանության զոհ դարձած հանրույթները, պետությունը, որն իր ցեղասխանված բնակիչների իրավահաջորդն է, հիշողությունը կրողն է, կրավորական և մարգինալ դիրքորոշում է ունենում նման հանցագործությանն անդրադառնալիս, դրա մասին բարձրաձայնելիս և կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելիս»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը ցավ հայտնեց, որ նման բան մերնք տեսնում ենք նաև Հայաստանի պարագայում։
«Այստեղ մտածելու կարիք չկա, մտածելու ժամանակ էլ չկա։ Աշխարհն արագ անցնում է զանգվածային ոչնչացման մի նոր ռեժիմի, մի նոր իրավիճակի, որին արդյունավետ դիմակայաման մեխանիզմներ պետք է ստեղծենք»,-ասաց Դեմոյանը։
Նա մասնակցում է «Հայկական ուսումնասիրությունների ինստիտւտի» կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» գիտահանրամատչելի կոնֆերանսին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը