Միհրան Մախսուդյանին կանչել են քննչական կոմիտե
Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե։
Panorama.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու Քննչական կոմիտե կանչելու պատճառները։ Միհրան Մախսուդյանը փոխանցեց, որ չի կարող ասել, թե ինչու են իրեն կանչել քննչական կոմիտե։
«Էդ իրենք պետք է կանխատեսեն, թե ինչի համար են ինձ կանչել»,-ասաց Մախսուդյանը։
Նա տեղեկացրեց, որ ստացել է գրավոր ծանուցում Քննչական կոմիտե ներկայանալու վերաբերյալ։
Պահեստազորի գնդապետը փոխանցեց, որ ժամը 10-ին Քննչական կոմիտեի դիմաց հանդես կգա հայտարարությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ
- Քաղաքացիներին առանց նկարահանման իրավունքի թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Լարված իրավիճակ է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ
- ԵԿՄ-ի նշաններով ոմանք իրենց մեքենան քշում են Ոսկեպարի մոտ ճանապարհը փակած ՀՀ քաղաքացիների վրա