Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն
«Ես կանդրադառնամ էթնիկ զտումների և ցեղասպանության կիրառմանը որպես գործիք Մերձավոր Արևելքի էթնոքաղաքական, էթնոդավանանքային և այլ խնդիրների լուծման համար՝ օգտագործելով Գազայի պատերազմի օրինակը»,- «Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» կոնֆերանսում ունեցած ելույթում ասաց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։
«Մենք գիտենք, որ ամեն ինչ սկսվեց 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից։ Հետո ողջ աշխարհն առ այսօր նկատում է Իսրայելի կողմից ուժի անհամաչափ կիրառումը ոչ թե ՀԱՄԱՍ խմբավորման, այլ ողջ Գազայի հատվածի նկատմամբ։
Մենք պետք է նայենք, թե ինչ քաղաքական դրդապատճառներ են Իսրայելի կողմից իրականացվող քաղաքականության հիմնական շարժիչ ուժերը: Խնդիրն այն է, որ ատելության խոսքն ուղղակիորեն գալիս է ռազմաքաղաքական կաբինետի մաս կազմող մարդկանցից, որոնք որոշումներ են կայացնում»,- ասել է նա։
Նշելով, որ բոլոր չափանիշներով Իսրայելը ժողովրդավարական պետություն է, փորձագետն ասաց. «Ինչպես միշտ, մեզ թվացել է, լիբերալ դեմոկրատները, միջազգային հարաբերությունների տեսության համաձայն, պետք է առաջարկեն հակամարտությունների լուծման ժողովրդավարական կամ ազատական տարբերակներ։ Մի բան, որ մենք, օրինակ, չենք նկատել Արցախի Հանրապետության առնչությամբ։ Եվ դա հասկանալի էր, քանի որ Ադրբեջանը ոչ թե ժողովրդավարական երկիր է, այլ Եվրոպայում բռնապետության չեմպիոն։ Դրա համար էլ Ադրբեջանը լիբերալ օրակարգ չի առաջարկել։
Բայց եթե Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում դա միանգամայն բնական գործընթաց է, ապա Իսրայելի դեպքում, ելնելով տեսությունից, դա բավականին անբնական գործընթաց է։
Սերգեյ Մելիքյանի զեկույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
- Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
- Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
- Ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում արցախցիների համար հավասարազոր էր մահվան. Լևոն Գևորգյան
- Հայկ Դեմոյան. Մենք ականատես ենք լինում մի սարսափելի իրողության
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա