Քաղաքական 18:31 23/04/2024 Հայաստան

Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի

Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն է արել նաև Հայաստանի մասին՝ Ցեղասպանությունը որակելով որպես անհիմն հիշողություն, որից պետք է ազատվել։ Հայտարարության այս ու այլ հատվածների, դրա ուղերձի ու արձագանքի կարևորության մասին Panorama.am-ը զրուցել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ։

Panorama.am-Պարոն Տեր-Մաթևոսյան, ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ղեկավարի այսօրվա հայտարարությունը։

Վ. Տեր-Մաթևոսյան-Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը պետք է դիտել բացառապես Ցեղասպանության տարելիցի  համատեքստում, իսկ այս դեպքում Էրդողանն անգամ գերազանցել է իր կողմից  նախկինում սահմանած նշաձողը։ Ի՞նչ ի նկատի ունեմ։ 2013 թվականից, ինչպես գիտենք, յուրաքանչյուր ապրիլի 23-ի Էրդողանը հանդես է  գալիս նմանատաիպ հայտարարություններով, որի էությունը Ցեղասպանության վերաբերյալ որոշակի ուղերձներ հղելն է ոչ միայն Հայաստանին, այլև համայն հայությանն ու սփյուռքին, ինչպես նաև սեփական երկրի հասարակությանը։ Այս անգամ տեսնում ենք, որ այդ ամենն ի չիք են դարձրել ու գործ ունենք նոր բազմաշերտ նախաձեռնության, ինչպես նաև մի շարք ուղերձների հետ։

Նախ և առաջ այդ հայտարարության մեջ ուշագրավ է «տարածաշրջանում նոր կարգի հաստատման» մասին պնդումը։ Ըստ երևույթին,  նոր կարգ ասելով նա նկատի ունի այս տարածաշրջանում Թուրքիայի աճող ներգրավվածությունը, որին Էրդողանը տասնամյակներ ձգտում էր ու կարծես թե կանաչ լույս է ստացել Արևմուտքի կողմից։ Երկրորդ դիտարկումը «անհիմն հիշողություններից հրաժարվելու մասին» հորդորն է, որը հակասում է հենց Էրդողանի կողմից ամեն ապրիլի 23-ին արած հայտարարություններին։ Այս հիշողության ոչ հիմնարար լինելու մասին պնդումը մտահոգիչ է ոչ միայն Ցեղասպանության համատեքստում, այլև Թուրքիայի պատմության, ինչպես նաև էրդողանի անցած սեփական ճանապարհի ժխտման։ Ի՞նչ է ասում Էրդողանը, երբ նշում է՝ պետք է ելնել ներկա իրողություններից, մոռանա՞նք անցյալը, թե՞ իր 11 տարիներին անցած ճանապարհը, միաժամանակ կոչ է անում Փաշինյանին, որ նա էլ ներկա իրողություններից հանդես գա։ «Ներկա իրողություններ, իրատեսական հիմք» ձևակերպումները խոսում են այն մասին, որ դրանք ավելի շատ սպառնալիք են այս համատեքստում, քան իրական հորդոր։ Ամենացավալին Սփյուռքին մեղավոր ճանաչելու վերաբերյալ նրա ակնկարկն է, ակնարկ էլ չէ, ուղիղ պնդում է, խավարամտության մեջ Հայաստանին մեղադրելը, հետաքրքիր է, թե որտեղից է նման տպավորություն ստացել։ Խավար բառը գալիս է միջնադարից, անընդունելի ու դատապարտելի խոսույթ է։ Ընդհանրապես, «հանուն պայծառ ապագայի»  սպառնալիքների լեզվով մեզ հետ խոսելը պետք է դատապարտվի, Հայաստանի պատկան մարմինները, արտաքին գործերի նախարարությունն ամենաբարձր մակարդակով պետք է կոչ հնչեցնեն և համապատասխան հայտարարությամբ հանդես գան, քանի որ «ներկա իրողություններ», «իրատեսական հիմք», «հնարավորությունների պատուհան» չենք տեսնում սպառնալիքների ներքո, այն էլ այն երկրի կողմից, որը Անկախությունից ի վեր ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում Հայաստանի հետ, չի ընդունում Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների կողմից դրական քայլերը, այլև վերջնարդյունքում խոսում է նման սպառնալիքի լեզվով։ Սա անընդունելի է։

Panorama.am-Պարոն Տեր-Մաթևոսյան, մինչ այս պահը Հայաստանից որևէ արձագանք չի հնչել Էրդողանի հայտարարության վերաբերյալ։ Ո՞րը պետք է լինի հայկական կողմի պատասխանը։

Վ. Տեր-Մաթևոսյան-Այլ հավասար պայմաններում Հայաստանը պետք է կրկներ այն ռազմավարությունը, որը եղել է Անկախությունից ի վեր մեր արտաքին քաղաքականության օրակարգում։ Հայաստանը երբեք Ցեղասպանության ճանաչումը չի դիտարկել նախապայման հարաբերությունների կարգավորման համար։ Էրդողանի կողմից այս նախապայմանը՝ «անհիմն հիշողություններից հրաժարվելը» կամ «տարածաշրջանում ձևավորվող նոր կարգն ընդունել ի գիտություն» պետք է ստանա արձագանք Հայաստանի նախագահի, վարչապետից, արտաքին գործերի նախարարությունից, անգամ Հայաստանի նախագահն ու վարչապետը պետք է կարողանան համատեղ ուղերձ հղել, տարբեր խողովակներ օգտագործելով՝ պետք է ասեն, որ Ցեղասպանության տարելիցի նախօրեին  պատմագիտական մտքի փայլատակումները թողնի։ Սա վիրավորանք է, անարգանք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականության նկատմամբ, այլև անարգանք Սփյուռքի մեր հայրենակիցների, իսկ որ ամենակարևորն է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի նկատմամբ։ Ամենասուր ձևով պետք է արձագանք լինի Էրդողանի այս  հանդուգն ու անընդունելի հայտարարությանը։

Panorama.am-Արձագանքի բացակայությունն ինչի՞ մասին կխոսի։

Վ. Տեր-Մաթևոսյան-Դա նախ կլինի դատապարտելի։ Երկրորդ, դա դուռ կբացի Թուրքիայի կողմից ավելի կոշտ, ավելի հեգնական, ավելի սպառնալից հայտարարությունների համար։ Դրան կհաջորդի Ադրբեջանը իր ոչ պակաս հանդուգն ու անընդունելի հայտարարություններով։ Ի նկատի ունենալով Էրդողանի ազդեցությունը իսլամադավան երկրների վրա՝ հնարավոր է նաև այլ արձագանքներ։ Այդ հայտարարությունը նախկինում փորձարկված քաղաքականության նոր ուղեգծի փորձարկում է, ցանկալի է՝ այն դատապարտեն ոչ միայն Հայաստանը, Սփյուռքի կառույցները, այլև մոտ 30 երկրներ, տարատեսակ խորհրդարաններ, քաղաքներ, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։

Հենց հիմա Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է գործի դնի իր բոլոր ջանքերը, որպեսզի բոլոր այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, հանդես կգան դատապարտող հայտարարությամբ։ Միայն Հայաստանից հնչած ձայնը Թուրքիան կարող է խլացնել, իսկ եթե լինի համատեղ արձագանք դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, Էրդողանը հաջորդ անգամ գուցե երկու  անգամ մտածի նման անընդունելի հայտարարությամբ ու սպառնալիքով հանդես գալուց առաջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}