«Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ո՞վ է ի վերջո խոշոր գործարար Գևորգ Նալբանդյանը, ում կենսագրության մեջ միայն նշված է վերջինիս՝ Շվեդիա տեղափոխվելու փաստը, իսկ լուսանկարը չի հանդիպում ոչ մի բաց աղբյուրում։ Ավելին՝ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը բառացի հայտնում է, որ «անձը մեքենայությունների մեջ է եղել, բայց թղթերը ներկայացրել է, ստացել վկայական, օդանավն առևանգել ու այլ երկիր տարել»։
Այսպիսով՝ հեղափոխության հերթական նվաճում համարվող «Հայվեյզ» ավիաընկերությունը, ում «Բոինգը» առևանգվեց և հայտնվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում, պարուրված է մութ անցյալ ունեցող հիմնադիրների հետ. պատմությունը, թերևս, կարող էր լուսաբանել ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը. բայց նա խոսում է ակնարկներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։