Իրավունք 22:45 23/04/2024 Հայաստան

Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են

Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության ներկայացուցիչները բարձրացնում են Ցեղասպանության զոհերի ցուցակները «հստակեցնելու» հարցը, զուգահեռ իրականությունում «սառեցվում» է Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման գործընթացը, որի ուղղությամբ ժամանակին հսկայական աշխատանքներ են իրականացվել:

Մասնավորապես նախորդ տարի հայտնի դարձավ, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համապատասխան սարքավորումներ է ձեռք բերել և սկսել ցեղասպանության զոհերի տվյալների շտեմարանի ձևավորման և թվայնացման գործընթացը, սակայն NEWS.am-ի տեղեկություններով՝ մինչ օրս այս ուղղությամբ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երեք անգամ ֆինանսավորման հայտ է ներկայացրել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, սակայն երկու անգամ մերժվել:

Վերջին անգամ Թանգարանը Կոմիտեին է դիմել նախորդ ամիս, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:

Խնդրի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել է համապատասխան գերատեսչություններին և սպասում է պատասխաններին:

Նշենք, որ վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանում պարբերաբար աշխատանքներ են իրականացվել Հայոց Ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման ուղղությամբ:

Մասնավորապես դեռևս 2012-ին Հայաստանի Ազգային արխիվում ձևավորվել է էլեկտրոնային համակարգ, որում ամփոփվում էին մինչև 1922 թվականը տեղի ունեցած ցեղասպանության և կոտորածների ընթացքում նահատակված հայերի տվյալները` տարիքը, անունը և, առհասարակ, այն ամենն, ինչ պահպանվել է տարբեր փաստաթղթերում։ NEWS.am-ի հետ զրույցում Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Արխիվի ներքին՝ սահմանափակ ռեսուրսների հաշվին 5-6 տարվա ընթացքում հաջողվել է էլեկտրոնային համակարգում գրանցել 100-120.000 զոհերի տվյալներ, սակայն 2018թ. այդ գործընթացն այլևս չի շարունակվել:

«Այս աշխատանքներն իրականացրել ենք մեր ռեսուրսներով՝ ձգտելով հնարավորինս շատ տվյալներ հավաքել, սակայն պետք է գիտակցել, որ երբեք էլ հնարավոր չէ մեկուկես միլիոն մարդու տվյալ հավաքել: Անցել է հարյուր տարի, Արևմտյան Հայաստանում չեն իրականացվել մարդահամարներ, ամբողջական գյուղեր են ոչնչացվել, որտեղ որևէ մեկը ողջ չի մնացել, որ անուններ թվարկի: Սակայն մենք գիտենք, թե Արևմտյան Հայաստանում որքան հայեր են ապրել մինչև Առաջին աշխարհամարտը, նրանցից քանիսն են փրկվել Ցեղասպանությունից, իսկ վերապրածների վկայությունները բազմաթիվ են:

Օրինակ 1916-1918թթ. «Վշտապատումում» արձանագրված  գաղթականների վկայությունների հիման վրա 2012-2013թթ հրապարակվեց եռահատոր գիրք, որի շնորհիվ հնարավոր եղավ 100-120.000 անուններ ճշտել»,-ասաց նա:

Վիրաբյանի խոսքով՝  Արևմտյան Հայաստանից գաղթած 30.000 որբերի վկայությունների շնորհիվ հաջողվել է նույնականացնել 60-70.000 զոհի և վերապրածի տվյալ:

«Տարիներ շարունակ հավաքագրվել են բազմաթիվ տվյալներ, որոնց հիման վրա էլեկտրոնային շտեմարան ստեղծելը հատկապես կարևոր է սերունդների համար»,-ասաց նա:

Ազգային արխիվի նախկին տնօրենը, սակայն տեղեկություններ չունի՝ արդյոք հավաքագրված էլեկտրոնային տվյալները պահպանվել են, թե ոչ:

Նրա խոսքով՝ այն աշխատակիցները, որոնք պրոֆեսիոնալ էին, փորձ ունեին նմանօրինակ ձեռագիր փաստաթղթեր հետազոտելու, այսօր այլևս արխիվում չեն աշխատում:

«Ինձնից հետո Արխիվում համակարգիչներ ու սերվերներ են փոխվել, աշխատակիցներ են փոխվել և ես չեմ կարող ասել, թե ինչ է եղել մեր հավաքած տվյալների բազայի հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի բոլոր անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Պատգամավորի կարծիքով՝ զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ Մինչդեռ պատմաբանների և ոլորտի մասնագետների գնահատմամբ՝  նման թեզեր շրջանառելը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր Հայաստանի համար: Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն ճանաչվել է մի քանի տասնյակ երկրների և միջազգային կառույցների կողմից:

Պաշտոնական պատմագիտական աղբյուրների համաձայն՝ 1915-1923թթ. ժամանակահատվածում Ցեղասպանության զոհ է դարձել Օսմանյան կայսրությունում ապրող մեկուկես միլիոն հայ, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվել են, կամ էլ ապաստանել աշխարհի տարբեր երկրներում: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}