Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է.
«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումներով:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բիրտ ուժ կիրառելով Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից բերման են ենթարկել 20-ից ավել քաղաքացու։