Բաղանիսի համայնքապետ. Շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք, ես արյունով պահած գիծն եմ ճանաչում
Ես Բաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել, մենք դեմ ենք այդ ամեն ինչին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Տավուշի մարզի համայնքապետերի և բնակիչների հանդիպման արդյունքներին։
«Ես ասել եմ շատ արագ ինձ այդ աշխատանքային խմբից հանեք։ Ես արյունով պահած գիծն եմ ճանաչում, ես փշալարը որպես ցանկապատ եմ ճանաչում»,- ասել է նա։
Հարցին՝ ինչպիսի՞ն է եղել արձագանքը, նա ասեկ է. «Ինձ ոչ մի բան չի հետաքրքրում իրենց արձագանքից, ինձ հետաքրքիր է մեր հայկական դիրքերը մնա տեղում։ Սա արյունով պահած գիծ է։ Իմ սահմանը հիմա ոնց կա դա է, ես այդ սահմանը գծողին եմ հիմա ման գալիս»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
- ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ
- «Մենք ոչ իրանց լաթին ենք, ոչ էլ՝ հացին, թուրքը՝ թուրք ա, ուզում ա յեղը հալես գլխին»․ 96-ամյա կիրանցի տատիկ
- Քաղաքացիներին առանց նկարահանման իրավունքի թույլ տվեցին մտնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան