Ալիև. Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը
«Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են այդ հարցի լուծմանը (խաղաղության պայմանագրի կնքմանը), ինչպես երբևէ։ Օկուպացիայի ժամանակշրջանում մենք երբեք մոտ չենք եղել դրան։ Այն ժամանակ մենք նույնիսկ չէինք կարողանում պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Բաքուն ու Երևանը չեն կարողացել պայմանավորվածության հասնել մադրիդյան սկզբունքների շուրջ, այդ ժամանակ խաղաղության պայմանագրի նախագիծ էլ չի եղել։
«Հիմա այն կա։ Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը համաձայն է. Հայաստանի հետ բանակցությունները կանցկացվեն Աստանայում
- Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
- Փաշինյանի հիշողությունը համընկնում է Էրդողանի հիշողության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան