Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել իրենց հողի համար պայքարող տավուշցիների վրա կազմակերպության անդամների հարձակումներին։
«Այսօր Երկրապահ կամավորական միության անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
Երկրապահ կամավորականներ, Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք, գոնե այդպես է եղել երկրապահը։
Դուք երկրապահ եք և այսօր ինչ գործել եք, ամբողջը ձեր պատասխանատվությունն է, դուք եք սադրել արդեն երկրորդ, երրորդ անգամ։ Պատասխանատվությունը ձեր վրա է և եթե դրան մասնակից է նաև այս իշխանություններն իրենց ղեկավարի գլխավորությամբ։
Երկրապահ եք, գնացեք սահման և սահմանը պահեք, ինչպես ուզում եք, կարող եք պահել, դա ձեր սրբազան առաքելությունն է, որը ստանձնել եք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք ու ծեծուջարդի ենթարկեք։
Դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել այսօր, պատասխանատվությունը միայն և միայն ԵԿՄ-ների վրա է իրենց հրամանատարի, գլխավորի ղեկավարությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաc Բագրատ Սրբազանը՝ խոսքն ուղղելով Երկրապահ կամավորականներին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից, որը «տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա».
- Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
- Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
- Բագրատ Սրբազան. Գյուղապետերը պետք է դետալային ներկայացնեն՝ ինչ է եղել երեկվա հանդիպմանը
- Բագրատ Սրբազանի հորդորով Ոսկեպարում ծափողջույններ հղեցին Գրիգոր Խաչատուրովին
- Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են. Բագրատ Սրբազան
- ԵԿՄ-ի նշաններով ոմանք իրենց մեքենան քշում են Ոսկեպարի մոտ ճանապարհը փակած ՀՀ քաղաքացիների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին