Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին՝ այս պահին միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել չեն կարող։
Նոյեմբերյան են բերվել բազմաթիվ կարմիրբերետավորներ։
«Հարց եմ տալիս, լա՞վ եք զգում ձեզ»,-ոստիկաններին հարց ուղղեց Նոյեմբերյան հասած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հորդորեց՝ որևէ ինքագործունեություն տեղի չունենա։
«Ով կգա գոռալով, ճչալով ինչ-որ բան կասի, ուրեմն նա այս գործընթացը խանգարող մարդ է, որը կա չունի շարժման հետ։ Տեսեք, ով շատ գոռաց, ճչաց, ուրեմն ներդրված մարդ է։ Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես»,-ընդգծեց նա։
Արձագանքելով ոստիկանների այն հայտարարությանը, թե ապօրինի գործողություն է իրականացվում, Բագրատ Սրբազանն ասաց՝ անօրինականը ձեր ղեկավարի գործողություններն են։
Նա հորդորեց հավաքվածներին իջնել եկեղեցու բակ՝ քննարկելու խորհուրդ կազմելու վերաբերյալ հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
- Նոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, որոնցից մեկի գլուխն արյան մեջ է
- Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
- ՆԳՆ. Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
- «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է
- ՀՀ ՊՆ-ն Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ականազերծման շրջանակներում իրականացրել է պայթեցումներ