Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր, թե ի՞նչ են մտածում Գորիսում, ակցիաներ չե՞ն նախաձեռնելու, չե՞ն կանգնելու տավուշցիների կողքին, քանի որ 2020 թվականին Տավուշում չէին հասկացել իրականացվող ապօրինի սահմանազատման վտանգավոր հետեւանքները ու ակցիաներ չէին աջակցել Սյունիքին։
Տիկին Յոլյանն արձագանքել էր. «Լավ ենք հասկանում կատարվողը։ Այսօր երեկոյան ջահերով երթ ունենք, դրանից հետո, եթե ինչ- որ բան ծրագրվի կամ սկսվի կիմանաք, կերևա, այս պահին ոչինչ չգիտեմ, որ ասեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
- Սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ Փորձագետ
- Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
- ՆԳՆ. Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում
- Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են
- Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան