Իշխան Աղբալյան. Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս
«Կառավարության որոշումը, որը սահմանազատման մասին է, լինելու է ըստ իրենց պլանավորածի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը՝ ներկայացնելով երեկ Երևանում Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները։
Նա հրաժարվեց որևէ այլ բան հայտնել ու հեռացավ։
Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը նշեցէ ասել են, ականազերծման աշխատանքները մեկնարկել են, այսօր արդեն երևի ավարտին կհասցվեն։
«Ոսկեպարը կմնա անկլավ։ Ես ասում եմ այն, ինչ որ կա։ Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, աշխատանքային խմբից դուրս եմ գալիս»,-ասաց Աղբալյանը։
Հիշեցնենք, որ Նոյեմբերյանի համայնքապետարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան»։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
- Նոյեմբերյանի համայնքապետեր. Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը
- Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան