Ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում արցախցիների համար հավասարազոր էր մահվան. Լևոն Գևորգյան
«Պետք է հասկանանք, որ էթնիկ զտում հասկացութունն իրավաբանական կոնցեպտ չէ, այն քաղաքական կոնցեպտ է, երևույթ է, որի նպատակն է նկարագրելու քաղաքական կամ փաստական հանգամանքների պրոցես»,- «Հայկական ուսումնասիրությունների ինստիտւտի» կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» գիտահանրամատչելի կոնֆերանսը բացելով ասաց ի.գ.թ. միջազգային փաստաբան Լևոն Գևորգյանը։
Նա տեղեկացրեց, որ Արդարադատության միջազգային դատարանն անդրադարձել է խնդրին և սահմանել, որ էթնիկ զտումը պետության քաղաքականությունն է, որը միտված է տարածաշրջանը որոշակի էթնիկ, ազգային կամ կրոնական խմբից զտելուն։
Գևորգյանի խոսքով, պետությունն այն անում է բնակչության ոչնչացման միջոցով, ինչպես նաև այնպիսի պայմանների ստաղծմամբ, որ ժողովուրդը ստիպված լինի լքել երկիրը և այն իրականացվում է թե՛ ցեղասպանության, թե՛ մարդկության դեմ հանցագործությունենրի տեսքով։
Նա հայտնեց, որ Արցախում ակնհայտորեն էթնիկ զտում է տեղի ունեցել։
«Առկա էր պետության քաղաքականություն տարածաշրջանն ազատելու հայկական բնակչությունից, որը, միգուցե, չի իրականացվել անմիջականորեն ոչնչացման ճանապարհով, բայց իրականացվել է տարիներ շարունակ հայատյացությամբ, որի համատեքստում բնակչության համար առավել քան ակնհայտ էր դարձել, որ մնալ տարածաշրջանում որը հանձնվում է ադրբեջանին, հավասարազոր է մահվան»-հայտարարեց Լևոն Գևորգյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան