Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ այս ցուցադրության միջոցով ներկաները կտեսնեն մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ապրած փորձությունների անմարդկայնի դեմքը;
«Հայոց ցեղասպանության տարիներին հիմնականում կանանցից ու երեխաներից կազմված տեղահանվածների քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների, ինչի հետևանքով տեղի թուրք, քուրդ և արաբ բնակչությունը բռնի կերպով տիրում էր հայ կանանց, առևանգում նրանց ու երեխաներին: Առևանգվածներին վաճառում էին, տանում մուսուլմանական տներ, հաճախ նրանց տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին, պարտադրում կրոնափոխություն, մղում ստրկական աշխատանքի: Հայ կանանց հանդեպ կիրառվող որբևայրի տերմինը` որբ ու այրի, այսինքն` զրկված ծնողներից և ամուսնուց, թերևս, լավագույնս բնորոշում էր նրանց ճակատագիրը»,-ասել է նա;
Ըստ նրա, ցուցադրության նպատակը Հայոց ցեղասպանության տարիներին հայ կնոջ ճակատագրի վերհանումն է, բայց և միևնույն ժամանակ նրա արտասովոր քաջության և տոկունության ներկայացումը:
ՀՑԹԻ-ի հաղորդմամբ, ցուցադրության մեջ ներկայացված են հայ կնոջ կյանքի ու կենցաղի հետ կապված անձնական բազմաթիվ իրեր, բնօրինակ բացառիկ լուսանկարներ, փաստաթղթեր, հուշագրություններ, փաստավավերագրական ֆիլմ և այլն:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2025 թ. ապրիլը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. Գեղամյանը՝ Էրդոանի հայտարարության մասին
- Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
- Մոտ 200 հազար հայ երեխաներ ու երիտասարդ կանայք Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել են. ՀՑԹ տնօրեն
- ՀՑԹ-ում կբացվի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրություն