Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ, որոնք հաճախ տեղի են ունենում Ադրբեջանում- Հրանտ Միքայելյան
«Մենք տեսնում ենք ցեղասպանության տարբեր դրսևորումներ՝ սկսած մարդկանց ֆիզիկական ոչնչացումից, մինչև վերջացրած մշակութային ժառանգությունների նկատմամբ հարձակումներով, որը հաճախ տեղի է ունենում Ադրբեջանում՝ ատելության ֆոնի վրա»,- «Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» կողմից կազմակերպած «Ցեղասպանություններ և էթնիկ զտումներ 21-րդ դարում» գիտահանրամատչելի կոնֆերանսը բացելով ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» ղեկավարը հայտնեց, որ այդ երևությանները պետք է դիտարկել իրավական, քաղաքական, ժողովրդագրական և այլ տեսանկյուններից։
«Թեև փորձ է արվում կանխարգելել, ցեղասպանությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները, բայց այն այնուամենայինի չի ստացվում»-հայտարարեց Միքայելյանը։
Նա տեղեկացրեց, որ «Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը» ծրագիր է իրականացվում, որտեղ ուսումնասիրվում են տարբեր արդի իրականություններ, և երևույթներ՝ ժամանակակաից մեթոդաբանական և հայկական տեսանկյունցի։
Հարակից հրապարակումներ`
- Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան
- Անապատային ջրհեղեղ. Լևոն Ազիզյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան