«Էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»
«Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել: Ըստ նրա` սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով իշխանությունը ցույց է տվել իր անկեղծությունը, որովհետև հետևյալն է արել՝ արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ինքը չգիտի, թե ԱԱԾ, ոստիկանության, ԶՈւ ներկայացուցիչների որ մասն է տեղյակ, որ իրենց իջեցված հրամաններով ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ են ապահովում, սակայն համոզված է, որ որոշները գիտակցված են անում:
«Երեկ Ոսկեպարի մոտ, տեղի ակտիվ բնակիչներից մեկը նկատողություն արեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր եկեղեցին շրջափակել էին ու ապահովում էին սակրավորների ականազերծման աշխատանքները, հարցնելով` «էտ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանում ե՞ք ձեր արածով»:
Ոստիկանների ծիծաղը դեմքներին սառեց, փորձեցին արդարանալ, բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի»,-ընդգծում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան