Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում
Ոստիկանները շարունակում են փակ պահել Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը Բաղանիս գյուղի սկզբնակետում։ Փակ է դեպի Ոսկեպար տանող Բաղանիս-Այրումին հարակից դիտարկվող ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում է «Ինֆոքոմ»-ը։
Ոստիկանության ծառայողները հայտնում են միայն, որ գյուղի շրջակայքում աշխատանքներ են իրականացվում, թե ինչ աշխատանքներ՝ չգիտեն, ասացին, որ իրենց հրահանգ է եղել ժամանակավորապես փակել ճանապարհի այդ հատվածը։
Ոստիկանության ծառայողները նշել են, որ որոշ ժամանակ անց այն բացվելու է։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին