Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ Սրբազանը զգուշացրեց, որ թույլ չի տալու ճանապարհ փակվի։ Սրբազանը պնդեց, որ ներկայացնե հիմունքները։
Սրբազան- Մեր նկատմամաբ մի լարվեք
Ոստիկան- Ես ոչ մեկի նկատմամբ չեմ լարվում։ ես իմ ծառայությունն եմ իրականացնում։
Սրբազան - Մենք էլ ՝ մեր։
Ոստիկան- Ես թույլ չեմ տալու փողոց փակվի ։ Ես զգուշացնում եմ ու դուրս եմ գալիս սրբազան։
Կարմիր բերետավորները հավաքվեցին, պատ կազմեցին։ Սրբազանը նշեց, որ փողոցը ոստիկաններն են փակել։
«Ես չգիտեմ,թե ինչու են ոստիկանները փողոց փակել։ Խնդրում եմ՝ չլարվեք։ Լավ է , որ կոչում ունեք, պարոն գնդապետ, բայց թույլ չեմ տա հետս այդպես խոսելու ՝ ո՛չ մեղադրանքով, ո՛չ հրահանգով։ Ես սա ասում եմ ձեր ողջ աշխատակազմի դիմաց՝ Հայրենիք եք զիջել, Հայրենիք եք տվել, ընդ որում՝ ոստիկանությանը դարձրել եք պահապան այն մարդկանք, որոնք Հայրենիքի դարպասները բացել են, որ սարի վրայից մյուսները հայհոյեն, ծաղրեն, լավ նկարեք։ Դուք ձեր խղջի հետ հանգի՞ստ եք, լրիվ հագի՞ստ եք, հրամա՞ն եք կատարում, ես չեմ հավատա, որ հանգիստ եք։ Այն ինչ ստի մասին է, մենք թույլ չենք տա, որ դուք էլ դրա մեջ մնաք։ Դուք ձեզ հարց տվեք,թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում, Արցախում, հիշեք,թե քանի ոստիկաններ առևանգվեցին ու սպանվեցին, հիշեք այդ բոլորը , այդ արյունի վրայով ենք եկել հասել այստեղ։ Այս ամեն ինչը մնալու է ձեր պատասխանատվության տակ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան