Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով Տավուշի մարզում տիրող իրավիճակին, մասնավորապես, ամենապաշպանունակ դիրքորը տալով արդյո՞ք անվտանգության ռիսկերի նվազեցում հնարավոր է ձեռք բերել, կա տրմաբանություն, Սարգսյանն ասաց․ « Տրամաբանության ոչ մի նշույլ չկա»։
Իրատեսական է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը,Սերժ Սարգսյանն ասաց՝ այո։
«Իրատեսական է,ամենաճիշտ ճանապարհը և ամենահասանելին՝ անվստահություն հայտնելն է, դրա ժամանակն էլ է գալու»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Հարցին,թե ինչո՞ւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դա չի անում, Սարգսյանն ասաց․ «Կարծում եք՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դա կարո՞ղ են հիմա անել։ Ապահովե՛ք այդ հասարական ճնշումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան