
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները փողոցից հեռացնում են և առանձնակի ագրեսիվ պահվածք դրսևորում քաղաքացիների նկատմամբ։
Նշենք, որ քաղաքացիները փակեցին ճանապարհը, ինչից հետո ոստիկաններն անցան անհամաչափ բիրտ ուժի կիրառմանը։
«Մեր երկիրը թուրքին եք տալիս»,- բարձրայանեց բերման ենթարկվող քաղաքացին։ Բերման են ենթարկվել նաև Սուրեն Պետրոսյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը և նրա որդին։
Ավելի վաղ հայտնել էին,որ տավուշցիները փակել են դեպի Բագրատաշեն անցակետ տանող ճանապարհը։