«Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։ Կապան են մեկնել մեծ թվով մարդիկ, Կապանի հյուրանոցներում տեղ չի եղել, մարդիկ հարակից բնակավայրերում են գիշերել, սակայն ուշագրավ է, որ համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է կազմակերպիչներից, որ ոչ թե իրեն, այլ մարզպետին են դիմել` աջակցելու խնդրով: Անգամ բիոզուգարանները տրամադրել է ոչ թե Կապանի համայնքապետարանը, այլ՝ Գորիսի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին