Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։
19-20-րդ դարերում Թուրքիայի կողմից հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Ցեղասպանված հայկական հուշարձանները հիշեցնում են հայության նկատմամբ կատարված վայրագությունների, զանգվածային սպանությունների և կոտորածների մասին։ Այդ հուշարձանները, որոնց զգալի մասն արդեն վերացման եզրին է գտնվում, պարզ ապացույցն է ժողովրդի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության հետևանքների մասին։
Ցուցադրության շրջանակում ներկայացված են Արևմտյան Հայաստանի Անի, Վան, Խծկոնք, Հոռոմոս և այլ բնակավայրերի հուշարձանների լուսանկարներ՝ արված 20-րդ դարասկզբին, որոնք կհամադրվեն լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանի նույն հուշարձանների վերջին տարիներին արված լուսանկարներով։
Արդեն Արևմտյան Հայաստանի «ցեղասպանված հուշաձանների» շարքին են միանում Արցախի Հանրապետության մշակութային ժառանգությունը։
Ցուցահանդեսում ներկայացված է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարը։
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը պատասխանելով հարցին, որ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան ցեղասպանական գործողություններ և հուշարձաններն արժանանում են նույն ճակատագրին, ինչ Արևմտյան Հայաստանում, արդյո՞ք այսօրվա քաղաքակիրթ աշխարհը, հուշարձանների պահպանությանը վերաբերող կոնվենացիները չեն կարող կանխել դա, ասաց.
«Մենք մեկ պատկերի միջոցով ցույց ենք տալիս, որ երևույթը նույնն է. փոխվել են ժամանակները, փոխվում է հայաբնակ տարածքները, բայց երևույթը նույնն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
- Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
- Քաշաթաղի Զորախաչ եկեղեցին ադրբեջանցիները ներկայացնում են աղվանական
- Թուրքիայում հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
- Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրը
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ Խաչատուր Աբովյանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմեն
- Ադրբեջանական վանդալների թիրախում հայտնվել է Մարտակերտ քաղաքի թանգարանը
- Պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի
- Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան