Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք», «թշնամի», «առանց թուրքի, Հայաստան»։
Քաղաքացիներից մեկը դիմելով Աննա Հակոբյանին՝ ասաց. «Ամբողջ Հայաստանը թալանեցիք, ծախեցիք»։
Մյուսն ասաց. «Կուզե՞ս այս քարտեզը ձեզ տանք։ Աչքներիդ առաջ լինի, տեսնեք, թե որն է Հայաստանի սահմանները, որն է միջազգայնորեն ճանաչված սահմանները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան