Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։ Պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմագետների կողմից, որ ինչ կատարվեց 1915 թվականին իմ պապերի դեմ քո պապերի կողմից, Ցեղասպանություն էր՝ ծրագրված և իրականացված պետական մակարդակով»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ խոսքն ուղղելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով երեկ հայտարարել էր, որ «տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները»։
Պատասխանելով Թուրքիայի նախագահի՝ Հայաստանը Սփյուռքին, Սփյուռքը Հայաստանին հակադրելու անիմաստ փորձերին, Արամ Առաջինն ասել է. «Պարոն նախագահ, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին։ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք՝ մեկ պահանջատիրությամբ։
Հետևաբար, արթուն եղիր հայոց ժողովուրդ, Կովկասից ներս համաթուրանական նոր դաշնակցության կազմավորումով Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց օղակի մեջ խեղդել Հայաստանը։ Հայաստանի ցեղասպան դրացիները խաղաղության հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստորեն սպառնում են Հայաստանի ամբողջականությանն ու անվտանգությանը, նույնիսկ՝ գոյությանը»։
Արամ Առաջինը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանն իր պատգամում նաև ասել է. «Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է։
Թուրքիան ու իր «կրտեսեր եղբայր» Ադրբեջանը շարունակում են ուրանալ իրենց գործած համամարդակային ոճիրները, խեղաթյուրել հայոց պատմությունը, ոչնչացնել հայոց դարավոր հետքերը։ Հայ ժողովուդրը պետք է շարունակի իր պայքարը»։
Արամ Առաջին պատգամն ամբողջությամբ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին