Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված և 1.5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությանը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Քեսքինը Հայոց ցեղասպանությունը հիշելու, այն ընդունելու և զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար իրեն և իր գաղափարակիցներին վիրավորողներին կոչ է արել հաշվի նստել ցեղասպանության իրողության հետ:
«Այս հարցի պատճառով մեզ շատ անգամ են սպառնացել և վիրավորել: Գուցե, պետք է կոչով դիմել մեզ սպառնացողներին և վիրավորողներին. երբ այս հարցը քննարկվի, այն կազատի նաև ձեզ: Եթե ցանկանում ժողովրդավարացում, եթե ինքներդ ձեզ համար իրավունք եք պահանջում, ապա անհրաժեշտ է անպայմանորեն քննարկել 1915-ի գործընթացը»,-ասել է նա:
Նշենք, որ Քեսքինը և İHD-ի ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ Գյուլիստան Յարքըն İHD-ի 2021-ին Սուլթանահմեդի անվան հրապարակում հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման պատճառով ներքաշվել են դատական պրոցեսների մեջ:
Նրանց՝ Քեսքինի և Յարքընի նկատմամբ դատական գործեր են հարցուվել այնպես, ինչպես հարուցվել են նաև «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) մի շարք անդամների նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա