Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով են նրան այստեղ բերել»,- Ձերբակալվածների պահման վայրում «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տեսակցելուց հետո ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ առաջնորդում էր Տավուշում շարժումը, դրա համար մեկուսացման անհրաժեշտություն կար։
«Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել։ Նա կանգնած է եղել փողոցում, ինչպես հայուրավոր այլ քաղաքացիներ, ուղղակի իրեն անմիջապես մեկուսացրել են ոստիկանապետի տեղակալ Հակոբյանի ուղիղ հրամանով և ուղիղ մասնակցությամբ»,- ասաց Թ.Թովմասյանը։
Նրա խոսքով, Ս.Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը և շարունակել հայրենքի հանձնման դեմ բոլոր գործողություններով ցույց տալ հանրության լայն կոնսոլիդիացիա, թե ինչպես չի կարելի հանձնել ՀՀ տարածքները։
«Ինչքան էլ նրանք փորձեն ներկայացնել որպես ադրբեջանական տարածքներ, դրանք ՀՀ վարչական տարածքներ են, որոնք Փաշինյանը միակողմանի զիջում է։
Հենց այդ անթույլատրելիության դեմ է ընդվզումը, որը կազմակերպվել ու ինքնաբուխ տեղի է ունեցել Տավուշում։ Այս ամենի դեմ էր Սուրեն Պետրոսյանի պայքարը և այդ պայքարն այս դեպքում ավարտվեց ձերբակալությամբ։ Հույս ունեմ կալանքի չի հասնի, բայց 72 ժամ ձերբակալությունն ակնհայտորեն ունի քաղաքական մեկ նպատակ՝ բանտարկել Սուրեն Պետրոսյանին, պահել գերության մեջ, որպեսզի Տավուշում հնարավոր զարգացումները, ընդվզումները հնարավոր լինի կանխել»,- ասաց Թ.Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
- Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
- Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
- Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
- Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
- Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
- Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
- Փաշինյան. Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան