Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։ «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց և ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի միջև»․ Իլհամ Ալիևի այս բոլոր հայտարարությունները հնչել են երեկ»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն այս բոլոր պահանջները՝ բացառությամբ մեկի, ընդունել է, ավելին՝ Հայաստանի հասարակության մոտ դարձել է դրանք գեներացնող գլխավոր խոսափողը
«Հենց սրա համար եմ պնդում, որ Փաշինյանը շատ վաղուց կորցրել է Հայաստանի վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում:
Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն չի ընդդիմանում նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, պարզապես դեմ է Սյունիքով անցնող ճանապարհի ռուսական վերահսկողությանը: Ու այդ նպատակով էլ մտավ աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխության ավանտյուրայի մեջ՝ զոհաբերելով Արցախը և կոնի վրա դնելով Հայաստանի ճակատագիրը»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան