Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ գործող իշխանությունների բռնաճնշումները, որոնք դրսևորվում են ակցիաների մի շարք մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի, թիրախավորված, անհամաչափ ուժի կիրառմամբ, ապօրինի ձերբակալություններով:
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ ապրիլի 23-ին ոստիկանների կողմից իրականացված ապօրինի գործողությունների հետևանքով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում խորհրդի անդամ գնդապետը ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։
Ապօրինի ձերբակալվել են նաև Տավուշում ձևավորված հակազդեցության ակտիվ աջակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և ևս 3 քաղաքացի:
Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում հստակ գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին։
Համոզված ենք, որ այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով։
Միաժամանակ հայտնում ենք, որ նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
- Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
- Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
- ՔԿ. Տավուշում խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան