Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան Հայաստան։ Հայրս այն ժամանակ եղել է ընդամենը 8 տարեկան, նա կորցրել է ծնողներին, հարազատներին։ Իր մեծ եղբոր հետ, որը նրանց 2 տարի է մեծ եղել, և հորեղբոր երկու աղջիկներին իր հորեղբոր կինն է կարողացել փրկել»,-պատմեց Տիգրան Մուրադյանը։
Նա ասաց, որ Եղեռնի և Արցախի հետ կապված ամեն ինչն իր համար անձնական է, անձնական ողբերգությունն է։
«Այսօրվա իրավիկճակում, որ Արցախը հանձնեցին, հիմա էլ Տավույշի գյուղերն են հանձնում, բազմիցս ասել եմ, որ այս ամեն ինչը կազմակերպված է։
Նիկոլը նախորդ տարի խորհրդարանի ամիբիոնից հայտարարեց, որ եթե իրեն թուրք են ասում, ինքը չի նեղանում։ Սա ինչ է նշանակու։ Կներեք, եթե Ալիևին ասինք թուրք, ինքը կնեղանար, կասեր ես ազերի եմ, բայց նիկոլը չի նեղանում։
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում... Այս ամենից հետո Նիկոլին կարող են հերոսի կոչում տալ։ սա մեր ազգի ողբերգությունն է»,- ասաց Տիգրան Մուրադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
- Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
- Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
- «Բադրջանագիտության» մեջ զարգացած այդ անձը հիմա էլ պայծառատեսությամբ է տառապում. Ալավերդյանը՝ Փաշինյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա