ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը»,-Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած հայոց Ցեղասպանության 109-րդ տարելից կապակցությամբ նման ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նա հիշեցրել է՝ դաժանությունների արշավը սկսել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբկալել են հայ մտավորականներին, հասարակական գործիչներին։ Իսկ հաջորդող օրերին, ամիսներին ու տարիներին կես մլն հայ տարհանվեց, կոտորվեց կամ էլ մարդիկ երթով շարժվեցին դեպի իրենց մահը՝ թողնելով ընդմիշտ կոտրված ընտանիքներ, ընդմիշտ փոխվեցին սերունդները:
«Մենք մենք սգում ենք այս ողբերգությունը, միաժամանակ մեծարում ենք հայ ժողովրդի տոկունությունը։ Մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկին դիմանալուց հետո վերապրածները սկսկեցին ավելի լավ ապագա կերտել մեր աշխարհի համար։
Խիզախությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը, ամրապնդեցին ազգերի կառուցվածքն ամբողջ աշխարհում, ներառյալ մերը: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ ապահովելու, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային վայրագությունները այլևս երբեք չկրկնվեն:
Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ: Մենք կշարունակենք ատելությանն ու սարսափին հակադրել հույսն ու ապաքինումը։ Մենք կշարունակենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են այնպիսի ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»,-ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին