Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու հիշատակը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն ասաց. «Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների այս նվիրական սրբավայրից մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին։
Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, լինենք միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը և անխռով ազգային մեր կյանքը։
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին. ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պետք է ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք։ Վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում։ Արիությունը ոգու զորություն է արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար։
Սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև, մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնքային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության ապահովության ու անվտանգության իր օրհնությունները։
Աստված միշտ օգնական է լինելու և պահապան է լինելու մեր ժողորդին այսօր և հավիտյան, ամեն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան