ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների չեղարկման մասին։ Այդ մասին գրում է Hürriyet թերթը։
Ավելի վաղ մի շարք թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցներ հայտնել էին Էրդողանի՝ ԱՄՆ ծրագրված այցի չեղարկման մասին։
«ԱՄՆ-ից տեղեկություններ չկան, որ նախագահ Էրդողանի այցը ԱՄՆ չեղարկվել է։ Ամերիկացիներն արդեն ցանկանում են, որ այդ այցը կայանա։ Էրդողանի այցի ոչ մի չեղարկում էլ չկա։ Նրանք պատրաստվում ենԲայդեն -Էրդողանի հանդիպմանը, որը պետք է կայանա մայիսի 9-ին»,-գրում է թերթի սյունակագիր, կառավարական շրջանակներին մոտ կանգնած Աբդուլքադիր Սելվին։
Պարբերականը նաև պարզաբանել է, որ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները նախագահ Էրդողանից որևէ հրահանգ չեն ստացել այն մասին, որ նա չեղարկել է իր այցը ԱՄՆ։
«Եթե Էրդողանը չեղարկի այցը, ապա նախ պետք է տեղեկացվի Նախագահի արտաքին հարաբերությունների վարչությունը և արտաքին գործերի նախարարությունը։ Եթե Էրդողանը հրամայի չեղարկել այցը, նախագահական համալիրը և ԱԳՆ-ն պետք է տեղյակ պահեին ԱՄՆ-ի իրենց գործընկերներին։ Բայց ոչ մի նշան չկա, որ նման բան կա»,-նշում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան