Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ չի ունեցել միջազգային համարժեք գնահատակաները, կարծում եմ, որ դրա պատճառների փնտրտուքը պետք է ևս սկսել մեզանից, և Արցախի հայաթափումը դրա ապացույցն է»,-ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ Panorama.am-ին ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանը հայտարարեց, որ արցախը չէր հայաթափվի, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները չհայտարարեին հակապատմական , հակաիրավական և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող մի բան, որ Արցախը ոչ թե պատկանում է արցախահայությանը, այլ Ադրբեջանին, որը չի եղել, բայց Արցախը եղել է։
«Արհեստածին Ադրբեջանն անցած դարի սկզբին ստեղծել են մի գլխավոր նպատակի համար՝ շարունակելու և ավարտելու հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս տարածքներում։ Եվ 100 տարի առաջ դրած այդ նպատակը նրանք հետևողականորեն իրականացնում են։
Այդ ամենը նոր չէ, այլ նոր է իշխանափոխությունը։ Մեզ զավթել են ներսից և բացել են դռները դրսի ոսոխի համար։ Այդ առումով որևէ մի բան կորսված չէ, որովհետև եթե դու գտնում ես պատճառը քո մեջ, ապա նաև քո հաղթանակն ես փնտրում քո մեջ։ Այսինքը, ոչ թե ես պետք է փոխեմ Թուրքիայի ցեղասպանական ռազմավարությունը, Ադրբեջանի արնախում քաղաքականությունը, կամ միջազգային հանարության ցուցաբերած քաղաքական անմեղսունակությունը, այլ մեր ապագա հաղթանակների երաշիքը մեր մեջ գտնել և մենք պետք է դրան հասնենք»,-ասաց Ալավերդյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան